28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև այս պահին նշանակված հանդիպում չկա. ՀՀ վարչապետ

f5f620bcc63a43_5f620bcc63a7d.thumb

Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև այս պահին նշանակված հանդիպում չկա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան քննարկումներ», – ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը համարում է կառուցողական, ու այն բանակցային գործընթացը վերականգնելու իրենց պատկերացումներին համապատասխանում է։

«Մենք բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մինչև էս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև  եթե այդ հարցերը լուծվեն, էլ բանակցելու կարիք չկա», – ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախապայման ունի Ադրբեջանն, ով ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։

«Ես այդպես եմ ընկալում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հուլիսյան մարտերից հետո բանակցությունները հարիր է այնքան, ինչքան՝ մարտերից առաջ, որովհետև, նրա խոսքով, Հայաստանը հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից լսում էր ռազմատենչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես  համահունչ չէին բանակցային տրամաբանությանը։

«Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է, որ  Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի ու Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ