25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ. սա՛ է ՀՀԿ-ի օրակարգը

ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ է առաջարկել իր քաղաքական թեզը, սկզբունքներն ու օրակարգը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս ճանապարհին Հանրապետական կուսակցությունը կարող է օգտվել քաղաքական ողջ գործիքակազմից, որը չի հակասում ՀՀ-ի օրենսդրությանը։

Նրա գնահատմամբ՝ այս օրակարգը հիմնված է և հասարակական պահանջի, և մեր գաղափարախոսության, և ամենակարևորը՝ մեր պետության շահի վրա։ «Ես այն կարծիքին չեմ, որ շատ է նա ճիշտ է, եթե այդպես մտածեի 2018-ի ապրիլից չէի պայքարի այս իշխանության դեմ, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը ծափահարում էր Փաշինյանին, իսկ ես ու իմ մեկ երկու գործընկերներ այլընտրանքային կարծիք էինք ներկայացնում», ասել է ԱԺ նախկին փոխխոսնակը

Մանրամասները՝ տեսանյութում։

pastinfo.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ