27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը ինձ համար մարդկային մեծ հիասթափություն է, նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ. Միքայել Նահապետյան

Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը հայտնում է, որ հայրը թողել է ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքը։

«Հայրս շուրջ 24 տարվա գիտամանկավարժական գործունեությունից հետո երեկ սեփական դիմումի համաձայն թողել է ԵՊՀ-ում դասախոսի իր աշխատանքը։ Հայրս այն առաջին մասնագետներից էր, ովքեր տարիներ առաջ ինքնուրույն մասնագիտացել էին Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառում ու Հայաստանում հիմք դրել այդ մասնագիտացման ակադեմիական ուսուցմանը։ Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառը բարձր վարձատրվող աշխատանքի բնագավառ է, ուստի դասախոսելուն հատկացվող ժամանակը զուտ նվիրաբերություն է այդ մասնագիտացման կայացման գործին՝ նվիրում առաքելությանը, երազանքին։ Հարկ չեմ համարում ավելին ասել նրա կենսագրության մասին, որովհետև ոլորտից տեղյակ ցանկացած մարդու հարցնելով թե ինչ մասնագիտական և բարոյական որակների տեր մարդ է Սամվել Նահապետյանը՝ կստանաք նույն պատասխանը

Հիմա նա թողել է ԵՊՀ-ում դասախոսելու իր այդ առաքելությունը և ես նրան հասկանում եմ։ Տարիներ շարունակ թերի ֆինանսավորվող գիտության, թերի կառավարվող բուհական համակարգի, հաճախ անազնիվ, անարդար, հակակրթական ու հակագիտական մի շարք դրսևորումների միջավայրում հայրս միշտ գտել է լուսավոր մի կետ, ապագայում ավելի լավ լինելու ինչ-որ մի հույս ու նվիրվել այդ լավ օրվա նախապատրաստությանը։ Որ, երբ այդ օրը գա, լինեն այդ դպրոցով անցած մարդիկ, ովքեր կստանձնեն ոլորտի պատասխանատվությունը։ Ընդ որում սա արել է իրեն երբևէ չտեսնելով որևէ վարչական պաշտոնում՝ ոչ առաջ, ոչ հետո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ