25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում. Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը

Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։

Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։

Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։

Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան հասցեն, քաղաքապետն էլ վարչապետին հայտնեց, որ այսօրվանից արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։

Վարչապետը ներկաների փոքրիկներին բաժանեց քաղցրավենիքներ։ Կենտրոնի մուտքի մոտ հավաքված քաղաքացիներին վարչապետը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորությունը և նրանց բաժանեց դիմակներ։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ