24 Հունվարի, Կիրակի, 2021
KFC

«Մարդկանց չի հետաքրքրում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման արդյունքում խզվեց ավելի քան 1000 մարդու ճակատագիր` 1000 ընտանիք կորցրեց իրենց հարազատներին». Գևորգ Գրիգորյան

AF013EF4-4A36-403C-91A1-342A88078F9D

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցավալի փաստ է, որ մեր բնակչության մեծ մասը այլևս հետաքրքրված չէ կորոնավիրուսի աղետալի հետևանքներով: Նրանց չի հետաքրքրում, որ մեր երկրում վարակվեցին ավելի քան 40.000 մարդ և դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կթողնի նրանց առողջության վրա այդ հիվանդությունը որոշ ժամանակ անց…

Մարդկանց չի հետաքրքրում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման արդյունքում խզվեց ավելի քան 1000 մարդու ճակատագիր` 1000 ընտանիք կորցրեց իրենց հարազատներին:

Մարդկանց այլևս չի հետաքրքրում մերձավորը… միայն ինքը` իր անձը և իր գումարը…
Տարօրինակ է, որովհետև ես մեծացել եմ այլ հասարակության մեջ, որտեղ մարդու կյանքը արժեք ուներ:

Իսկ այսօր «արժեք» ունի միայն դրամը, սեփական «ես» հասկացությունը և իհարկե քաղաքական անցուդարձը: Մարդիկ դադարել են լինել մարդ և դարձել են մարդու հակապատկեր` դրամ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման հետևանքով մահացած մարդկանց մոռացան, որովհետև «սկանդալը» վերջացավ և այժմ բնակչությունը «պայքարում» է դիմակ կրելու դեմ, այլ ոչ թե լավ առողջապահական համակարգ ունենալու համար:

Ցավալի է, իրականությունն այն է, որ մեր ժողովուրդը լավ չի ապրելու այնքան ժամանակ, որքան շարունակի սեփական «ես» երևույթը ավելի բարձր դասել քան պետական շահը…

Մեր պետական շահից է բխում լավ առողջապհական համակարգ ունենալը, իսկ պետական շահը ապահովելու պարագայում` դուք եք լինելու առողջ և պշտպնված: Լավ առողջապահական համակարգ ունենալը սկսվում է սխալների ընդունումից, վերլուծությունից և բացթողումների մեղավորներին պատժելուց, որպեսզի այլևս որևէ մեկի մտքով չանցնի հենց ձեր սեփական «եսը» խաբել և երկիրը հասցնել աղետալի վիճակի:
Մենք պետք է մեր մեջ այդքան ուժ և խիզախություն գտնենք, որպեսզի գիտակցենք, ընդունենք և ուղղենք սեփական սխալները»:

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ