25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Արտակարգ դրություն, որը շատ բան բացահայտեց․ «Հրապարակ»

FBC52EC1-4D22-4555-A680-46F4585E54FB

Վեցերորդ անգամ ՀՀ կառավարությունը երկարացնում է Արտակարգ դրությունը։ Ինչու։ Ոչ ոք չի կարող ասել։ Միայն գուշակություններ կարող ենք անել, թե ինչը կարող է մղել նման քայլի, քանզի Արտակարգ դրության ոչ մի ատրիբուտ, որը կարող էր նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին, ըստ էության, չի իրականացվում։ Միակ ատրիբուտը, որին, թերեւս, ուղղված է վեցամսյա սահմանափակումը, հավաքների, հանրային ակցիաների սահմանափակումն է, այն էլ միայն՝ տեղ-տեղ։ Օրինակ, Ամուլսարի դեմ պայքարողներին այդ սահմանափակումը, պարզվեց, չի վերաբերում։

 

Առհասարակ, շատ տարօրինակ իշխանություն է մեր իշխանությունը․ այնտեղ, որտեղ իրեն հարկավոր է՝ կորոնավիրուսը տեսնում ու ճանաչում է, որտեղ հարկավոր չէ՝ չի տեսնում, չի ճանաչում։ Եւ ընդհանրապես 6 ամսում ի՜նչ վիթխարի ճանապարհ է անցել ՀՀ կառավարությունը՝ կորոնավիրուսի իսպառ մերժումից, դրա մասին ցանկացած խոսակցություն հերքելուց եւ լրատվամիջոցներին՝ «խուճապ տարածելու» անվան տակ տուգանելուց, մինչեւ այն պահը՝ երբ ինքը սկսեց 24 ժամ խոսել վարակի մասին, խուճապ տարածել եւ դիմակներ պարտադրել։

Իսկ դիմակ պարտադրելու պահանջն, առհասարակ, ամենատարօրինակ դրսեւորումներն ունեցավ։ Դիմակի հանդեպ վերաբերմունքը մի տեսակ տոտեմի, կռապաշտության վերածվեց։ Ինչ որ պահից սկսեցին դիմակ պարտադրել փողոցում մենակ քայլողներին, ընտանիքով մի մեքենայով ինչ-որ տեղ գնացողներին, աշխատասենյակներում նստած չինովնիկներին։ Դիմակ չկրողների ձեռքերն էին ոլորում ու տանում ոստիկանություն՝ կարծես նրանք մարդասպաններ լինեին։ Աշխարհի ոչ մի երկրում եթերում հաղորդավարները դիմակ չեն կրում, միայն Հայաստանում հաղորդավարները դիմակի տակից ղլբլացնում են եւ հեռուստադիտողը հեռուստացույցի ձայնը զլում է, որ հասկանա, թե ինչ են ասում։ Եւ սա մի երկրում, որտեղ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է գրանցվել եւ դիմակ կրել-չկրելու անիմաստությունը կյանքն է ապացուցել։ Իսկ նախօրեին ՀՀ վարչապետն անսպասելիորեն հայտարարեց, որ զորամասերում զինվորները դիմակ չեն կրում, քանի որ նրանք մի ընտանիքի նման են ապրում՝ դիմակ կրելու կարիք չկա։ Չնայած՝ Ստեփանավանում մի ընտանիքի նկատմամբ բռնություն էին կիրառում՝ մեքենայի մեջ դիմակ չկրելու համար։ Մի խոսքով՝ այս վարակը լակմուսի թղթի նման բացահայտեց մեր իշխանությունների խեղճությունը, կիսատ-պռատությունը, ճգնաժամային կառավարման անկարողությունը, սեւեռումներ ունենալը։ Բայց նրանց մենք ենք բերել իշխանության եւ մենք էլ պետք է կրենք մեր ընտրության ողջ պատասխանատվությունը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ