19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԾ տնօրենը ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) եւ կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։

Քյարամյանի նշանակման առաջին օրերին նրան ճանաչողներն ասում էին, որ շուտով հակառուսական քայլեր է նա իրականացնելու, քանի որ հայտնի է իր ռուսատյացությամբ։ Եւ որպես օրինակ բերում էին Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումները 2018-ին, որոնք իրականացվել են հենց Քյարամյանի ձեռքով։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ