29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի ներգրավումը ձևաչափի փոփոխություն չէ, այլ վերականգնում․ Զոհրաբ Մնացականյան

A93C0868-2CD8-479C-A3E8-9E9EABBE8D3E

Հայաստանը և Արցախը որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի: Այս մասին «Շանթ» ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Արցախի մասնակցությունը, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանությունները իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով ՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում», ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարը հերքել  է լուրերը, թե  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ադրբեջանական կողմը համաձայնել էր սահմանային մոնիտորինգին։ 

«Սկսենք նրանից, որ Ադրբեջանը չէր համաձայնել այդ ամենին: Երկրորդը, ինչ վերաբերում է Վիեննա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներին, այդ անվանումներին, պարբերաբար ինձ թվում է, որ դա հնչում է որպես «հալվայի» ինչ-որ մի նոր տեսակ կամ ավելի դոգմատիկ մոտեցում, որովհետև իրականում այն սկզբունքները, մեթոդները, գաղափարները, որոնք արտահայտված էին այդ շրջանում, դրանք եղել են մեր օրակարգում՝ թե՛ հետաքննության մեխանիզմները, թե՛ մշտադիտարկումները: Դրանք միշտ եղել են մեր օրակարգում:

Ես արդեն նշեցի, որ մենք մշտադիտարկման հարցում ոչ թե խոսում ենք ուղղակի մոնիթորների թվի ավելացման մասին, այլ խոսում ենք շատ ավելի կիրառական ձևով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպեսզի կարողանանք ունենալ ավելի իրական, գործուն մեխանիզմ, որը նվազեցնում է ռիսկերը, ինչպես մենք ենք ձևակերպում, որը լավագույնս կառավարում է զինադադարի կայունությունը, զինադադարի համակարգի ապահովումը: Նույնը վերաբերում է հետաքննություններին: Մենք դրանից ավել ենք ասում նաև, մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաև ուղիղ կապ տեղում, որպեսզի կարողանանք ոչ միտումնավոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել: Մենք ունենք դրա փորձը՝ համապարփակ ձևով ապահովելու կայուն զինադադարը, ապահովելու ռիսկերի կայուն նվազ միջավայր»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ