25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, «որոնցից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը նշել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե «Հայաստանը, անընդունելի պայմաններ ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»:

Ալիևը նշել է, որ «եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է` «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ