23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանից եւ Բաքվից իր գործընկերների հետ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրումը: Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում: .

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի եւ Երեւանի հետ շփումներում՝ ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Բացի այդ, հաղորդագրությունում նշվել է, որ ռուսական կողմից ընդգծվել է այն կարեւորությունը, որպեսզի Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման հարցում եւ խուսափեն հայտարարություններից եւ քայլերից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ