03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

«Կառավարական ամառանոց, գիշերը 4 անց 47 րոպե». Հայկ Մամիջանյան

9A61BBD1-FF05-4A61-8C10-37E679FAA940

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարական ամառանոց, գիշերը 4 անց 47 րոպե

Պարոն Փաշինյանը մղձավանջ է տեսնում՝ ՀՀԿ-ն չկա։ Հենց այդպես՝ այդ կուսակցությունը գոյություն չունի, նախկինները չկան ու սառը քրտինքի մեջ զարթնում է այն մտքից, թե. «Բա հիմա ու՞մ վրա եմ գլորելու մեր կիքսերը։ Ժողովրդի՞: Բա մեզ ովա՞ հետո ձայն տալու։ Համ էլ կորոնավիրուսի հետ կապված փորձեցի՝ չստացվեց։ Պետական ծառայողների՞: Հո գիժ չեմ՝ իրանք որ չաշխատեն, ամեն ինչ կփլվի, ու բոլորը կհասկանան, որ սուպերանգործների թիմս միայն վնասում է ու պարգեւավճար ստանում։ Քանի չեն հասկացել՝ թող աշխատեն։ Իրավապահների՞ Է՜, իրանք էլ են իմ նշանակածը։ Կաշառակերությա՞ն: Ուտողներն էլ են իմ նշանակածը…»:

Տենց խառնված իրար, սառը քրտնքի մեջ վերցնում է հեռախոսը, մտնում մեր ֆեյսբուքյան էջերը, համոզվում, որ կանք ու վերանալու պլաններ մոտ ապագայում չունենք ու հանգստանում. ինչ «տորթ»-ի մեջ էլ ընկնի (ու պետությունն էլ իր հետ)՝ Հ1-ի, Ազատության, Հայկական Ժամանակի ու 1in.am-ի համար պատրաստի մեղավորները կան։

Բայց էլի քունը չի տանում։ «Ախր, էլի թարմացրին մաքսանենգ ծխախոտի թեման՝ պետք է պատասխանել։ Բայց ո՞նց։ Այդ նորությունների 50%-ը նկարահանում են ծախված լրագրողները կոռումպացված Միքայել Մինասյանի արագաչափերով։ Было: Դա ռուսական խոհանոցային կազինոներում կարմիր գծերի վրա ставка արած գողացված միլիոնների ստվերային գումարներն են։ Было: Օլիգարխները սեւ հագած երիտասարդների ծաղկավոր бабочка-ները պինցետով խլել են ու տեղը խոշոր սեփականատերերի թթի օղի բաժանել: Էէէ՜, սաղ խառնեցի իրար, երեկվա բանակի քեֆին ժամանակ էլ տենց խառնել չարժեր: Իսկ, որ վարչապետ լինեի, ի՞նչ կանեի: Stop: Ես վարչապետ եմ: Տո լավ է, ինձնից ի՞նչ վարչապետ, ես լրագրող եմ. սպասի մի հատ հոդված գրեմ ի պատասխան»:

Ի տարբերություն Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ես իմ մտքերն արտահայտելիս ստորագրում եմ: Ուստի ասեմ` ես Միքայել Մինասյանի երիտասարդկան կազմակերպության ղեկավարը չեմ, ոչ էլ` նախկինների ապագաների թեւ ղեկավարը: Ես և ընկերներս ամենամեծ արտախորհրդարանական քաղաքական ուժի ներկայացուցիչներն ենք, այն ուժի, որը հիմնական բովանդակային քաղաքական օրակարգ ստեղծողն է Հայաստանում, այն ուժի, որի պոտենցիալից Դուք անասելի վախենում եք. թե ինչ անեք, երբ վախենում եք, հաջորդ շաբաթ կարող եք հարցնել Հայկ Մարությունյանին (spoiler): Իսկ ինչ վերաբերում է ասելիք չունենալուն` հիշեցնեմ, որ Ձեր թեթև ձեռքով Հայաստանում քաղաքական դիսկուրսն իջել է «Կարգին հաղորդման» սկետչերի քննարկման մակարդակի: էլ ո՞նց Ձեզ հակադարձեմ: Բայց հույս չունենաք` մենք շարունակելու ենք բովանդակային և՛ օրակարգ ստեղծել, և՛ խաղարկային քաղաքական միջոցառումներով զվարճանալ: Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանական արձագանք չի եղել, պատմեք դա այն ոստիկաններին որոնք Ձեր հրամանով հետևում էին ինձ ու ընկերներիս, ապա շուրջ մի 1 ժամ կանգնած էին կուսակցության շենքի դիմաց` հերթական անօրինական հրամանին սպասելով:

Բայց ես շնորհակալ մարդ եմ, քանի որ Դուք անդրադարձել եք Ձեր խմբագրականում իմ համեստ անձին, առաջիկա ակցիաներից մեկի ժամանակ կանդրադառնամ անձամբ Ձեզ: Կհանդիպենք նույն վայրում:

Հ.գ. Ես արդեն համակերպվել եմ այն մտքին, որ աշխարհում կորոնավիրուսի ամենավատ ցուցանիշ ունեցող երկրներից մեկի վարչապետն այնքան պարապ է, որ խմբագրականներ է գրում: Բայց ուրաբթ օրը Ձեր տղան էր զորացրվել (ինչի առիթով ես շնորհավորում եմ), գոնե ընտանիքի հետ ժամանակ անցկացնեիք»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ