24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել Եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում:

Ի դեպ, նմանատիպ հնարք մի քանի օր առաջ ևս հնչեց այդ տաղավարում Պետրոս Ղազարյանի շուրթերից: Եթե չգիտեք, իմացեք, որ Պետրոս Ղազարյանի կինը, հանդիսանալով ոլորտի փոխնախարար, անձամբ է պատասխանատու ամեն գնով նոր ապազգային հանրակրթական չափորոշիչի անցկացման համար:

Այս հանգամանքը հաշվի առնելով, որքանով տվյալ լրագորղը կարող է լինել այս հարցում անաչառ, թողնում եմ ձեր դատողությանը:

Վերադառնալով նախարարին, շեշտեմ, որ ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց:

Իմ երեխաները սովորում են ԱՅԲ դպրոցում, այն դպրոցում, որի կրթական բովադակությունը բացի, ժամանակակից լինելուց, նաև մաքսիմալ ազգային է:

Զարմանալի չէ, որ գործող նախարարը չի տիրապետում իր ոլորտի նրբություններին և չգիտի, որ ԱՅԲ-ում կրթության ընթացքում աշակերտները առավելագույն գիտելիքներ են ստանում Հայ Առաքելական եկեղեցու մասին: ԱՅԲ-ի չարաբաստիկ աուդիտի պատմություններից հետո այլևս կարելի էր չզարմանալ նախարարի մանիպուլյացիաներից և անտեղյակությունից:

Պարոնայք և տիկնայք, ձեր կեղտոտ լեզուները հեռու պահեք մարդկանց ընտանքիներից և երեխաներից, հակառակ դեպքում բումերանգը դաժանորեն կզարկի ձեր ճակատներին:

Ես շարունակելու եմ իմ բովանդակային ու հիմնավորված պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ