20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։

 

Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկն մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ ասում է։

Աղջիկն ինչ պակաս “ժողովուրդ” է՝ իշխանության տերը, իսկ “ժողովուրդն” օրենքից բարձր է, ինչ կուզենա՝ կանի։ Կուզենա դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության, կամ ռադիոտան դուռը կջարդի, կամ ասֆալտին կպառկացնի ու կնկարի ֆեյսբուքում գցելու համար։ Կուզենա ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի երբ ցանկանա։ Մի խոսքով, հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր՝ ձեր պոտենցիալ կոլեգան։

Դուք եք նրան “ծնել” ու դուք էլ իր հետ պետք է համակերպվեք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ