15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Պետք է կոտրվի՝ «փողոցում Փաշինյանի թիմը անպարտելի է» միֆը, ու դա կարելի է անել միայն փողոցում

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանն է:  Երկու տարի Հայաստանի իշխանությունը  գործել և գործում է ոչ թե օրենքների, այդ թվում երկրի գլխավոր օրենքի` Սահմանադրության համաձայն,  այլ իր իսկ  ցանկությունների կամ  նպատակահարմարությունների շրջանակում: Այսինքն` ունենք հակաիրավական և հակասահմանադրական գործողություններ իրականացնող իշխանություն: Իշխանության ապօրինի քայլերի  քաղաքական գնահատականներն այս երկու տարում լիուլի տրվել են․ քաղաքական ուժերի կողմից հնչել են բազմաթիվ  հայտարարություններ, «կանգ առ»-ի սթափեցնող կոչեր։ Սակայն իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը, ու  ավելի խճճվում հակասահմանադրականության մեջ։ Հունիսի 22-ին իշխանությունը խախտեց սահմանադրական կարգը,  զավթելով դատական իշխանությունը: Դրանում պատասխանատու են Ազգային ժողովի 89 պատգամավորները, երկու բարձրաստիճան  պաշտոնյաները` վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  նախագահ Արմեն Սարգսյանը, ու գրպանային ընդդիմության դիրքերից հանդես եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այսօր «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն,  «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առնչությամբ։ Պահանջում են քրեական գործ հարուցել պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց դեմ։  Հայաստանին պետք է նոր իսկական հեղափոխությո՞ւն: Քաղաքական ընդդիմությունը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել այն նույն գործիքակազմով, որով նա եկավ իշխանության, իսկ դա փողոցն է, դա նոր հեղափոխությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում

livenews.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ