14 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Պողոս ջան, հարուստների կաշին չեն քերթելու, այլ քոնը․ Տեր-Նակալյան

08c80a953a874f993c4f265cd6b159ce_M

«Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պողոս ջան, դու չգիտես, բայց հարուստների կաշին չեն քերթելու, այլ քոնը

Բնիկներ ու ոչ բնիկներ Երևանի ու բոլոր այլ բնակավայրերի, դուք հասկանո՞ւմ եք, որ էդ անտեր գույքահարկը, որը լրիվ ուժի մեջ կմտնի 4 տարուց, ամենաանշան խնդիրներից մեկն է, որի վրա արժի ուշադրություն դարձնել։

Ձեզ մի հատ ինծիմ ապոկալիպտիկ կանխատեսում անեմ. մինչև էդ 4 տարին անցնի, երբ գույքահարկը արդեն լրիվ բարձրացված սանդղակով պետք է մուծեք, ձեր տների կադաստրային արժեքն այնքան ընկած կլինի, որ դուք կարող է տարբերություն էլ չզգաք։ Ասեմ ավելին՝ 4 տարի հետո դուք կարող է այդ օրենքն ընդունած պետությունն էլ չունենաք, որ ձեզնից գանձի այդ գումարը։ Դրա համար կան տարբեր նախադրյալներ, որոնք ընդհանրացված կարելի է արտացոլել այն պնդման մեջ, որ սրանք մարդ չեն, բայց եկեք զուտ հարցի տնտեսական նախադրյալների մասին խոսենք:
Եվ ուրեմն, սկզբում կորոնավիրուսի համավարակն էր։ Հետո հայտարարվեց կառանտին ու տասնյակ հազարավոր մարդիկ գոնե ժամանակավորապես զրկվեցին իրենց եկամուտից։ Որպեսզի վարկային կոլլապս չսկսվի, հայտարարվեց վարկային արձակուրդ, որը տևեց 3 ամիս։ 3 ամիս հետո մարդիկ էլի սկսեցին աշխատել։ Շատերի մոտ դա այդպես էլ չհաջողվեց, որովհետև իրենց գործատուն սննկացել էր, տակ էր տվել, կրճատումներ էր արել։ Ում մոտ էլ ստացվեց, այլ խնդիրներ առաջ եկան։ Պարզվեց, որ լավագույն դեպքում աշխատավարձը/եկամուտը մնացել է նույնը, իսկ ավելի անբախտների մոտ այն նվազել է։

Ու ստեղ, առանց այն էլ ավելացած ծախսերից ճկռացող քաղաքացու գլխին բամփեց վարկային արձակուրդի ավարտը ու նա անակնկալ պարզեց, որ այսուհետև նա ոչ միայն պետք է իր ամենամսյա ստանդարտ մարումներն անի, այլ 3 ամիսների ընթացքում չվճարած օրինակ՝ 300-500-900 հազար գումարը նա պետք է 6-7 ամսում մաս-մաս վճարի։ Դա քաղաքացու վարկային վճարումները ավելացնում է 10-20-50 և ավել տոկոսով։ Ու սա այն պարագայում, որ քաղաքացու եկամուտները 10-20-50 տոկոսով չեն աճել։
Հիմա տեսեք, թե ինչ խնդիրներ դա կարող է ստեղծել վարկային, իսկ հետո՝ անշարժ գույքի շուկայում։ Դիցուք՝ քո բախտը բերել է, կարանտինի ընթացքում դու գործազուրկ չես դարձել և դու ունես 250000 դրամ աշխատավարձ, որով դու մինչև կարանտինը՝ ծերը-ծերին հասցնելով, հիպոտեկ էիր ձևակերպել, ու ամսական 105 հազար մարումով յոլլա էիր գնում։ Հիմա դու հայտնվել ես իրավիճակում, որ դեռ չգիտես, թե ինչպես պետք է 105000 մարումդ անես, իսկ բանկում իմանում ես, որ պետք է առաջիկա 7 ամսում 105000+45000 մարում անես, որ վարկային արձակուրդին կուտակված պարտքդ էլ մարես։

Այս իրավիճակում հայտնված ոմանք կկարողանան էդ հարցը լուծել, ոմանք էլ չեն կարողանա։ Բանկերն էլ չեն կարող լինել բարեգործական կոնտորա և պետք է իրենց կապիտալիզացիայի հարց լուծեն։ Ուստի բանկերը սկսելու են խլել անվճարունակ քաղաքացիների տները։ Այդ տները բանկին պետք չեն, բանկին պետք է փող ու բանկը սկսելու է վաճառել այդ տնտերը։ Ինչ-որ պահի շուկայում առկա առաջարկը սկսելու է էապես գերազանցել պահանջարկը և դա խորտակելու է անշարժ գույքի գները, եթե չասենք, որ ոլորտի կոլլապես է առաջացնելու։

Հիմա երկու լուր ունեմ՝ լավն ու վատը։

Լավն այն է, որ քայլարաստները իրավացի են ու սով չի լինելու ամենայն հավանականությամբ։ Իրավացի են նաև այն հարցում, որ պետք չէ վախենալ գույքահարկի ավելացումից։ Եթե անշարժ գույքի գների կոլլապս եղավ, ձեր տան գնի կադաստրային արժեքը մինիմալ է լինելու, կամ էլ մի քանի սանդղակով նվազելու է, ուստի այն էապես չի աճելու։

Վատ լուրն էլ այն է, որ հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր քաղաքացիների համար էդ արդեն նշանակություն չունենա, որովհետև նրանք էլ չեն ունենա անշարժ գույք, որ դրա կադաստրային արժեքի համար դարդ անեն։ Հա, 90-ականների նման սով չի լինելու երևի, բայց կարող է լինել մի իրավիճակ, որն անգամ 90ականներին չի եղել։ Հասկանո՞ւմ եք, նույնիսկ ամենաբարդ տարիներին մարդիկ այսչափ զանգվածաբար սեփական տանիքը կորցնելու վտանգի առաջ չեն եղել։

Բայց դե մի՛ տրտնջացեք՝ դուք եք ուզել, որ սենց լինի։ Դուք եք էս անասուններին բերել իշխանության և դուք էլ հիմա էս անասուններին պահում եք իշխանության։ Վերջում էլ, երբ բանկերի վարկերը չկարողանաք տալ ու կորցնեք ձեր գույքը, էդ գույքը, մեծ հավանականությամբ, շան մսի գնով ձեռք կբերեն քայլարաստները, որովհետև իրենք ունեն ռոճիկ ու պարտադիր պարգևավճար, իսկ դուք՝ ոչ։
Հ.Գ. Ու հենց այդպես էլ Հայաստանում տեղի կունենա կապիտալի վերաբաշխում և ինչպես միշտ է դա լինում, կվերաբաշխեն ոչ այնքան օլիգարխի կապիտալը, այլ քոնը, Պողո՛ս, որովհետև կապիտալիզմ կոչվածը Պողոսին քերթելու նուրբ արվեստն է, ոչ թե՝ հարուստին»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ