18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մարդկային ամեն ինչ ոչնչացնելու այս նիկոլիզմը հոգեբանության մեջ մենակի սինդրոմ ունի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին, եթե ոչ անձամբ, երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր-սանիկ եւ այլն:

Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը եւ մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն եւ մյուսները, քպները եւ բհկները, էդմոնները եւ մենք, մի խոսքով, հիմա հարց, ինչու է Նիկոլը բոլորին այսպես լարում իր դեմ, էդ ինչ առյուծի կաթ է կերել,որ մարդկային ամեն ինչ փորձում է ոչնչացնել…

Եթե իրեն թվում է հավերժ է Լենինի պես, սխալվում է, մի օր մի դալանում նրա դեմ կկանգնի մեկը ում ծնողին, եղբորը, հարազատին ինքը բացիլ է անվանել…

Մարդկային ամեն ինչ ոչնչացնելու այս նիկոլիզմը հոգեբանության մեջ մենակի սինդրոմ ունի…Եվ չի բացառվում, երբ շուտով հերթական մեկ այլ էքսցենտրիկ ելույթում ինքն իրեն բացիլ կանվանի եւ կինքնատուգանվի, կամ կհայտարարի , թե պատրաստվում է կտրել իր ձեռքը, որովհետեւ այն իրեն չի ենթարկվում…

Ամեն ինչ դեռ առջեւում է, սպասենք ուղիղ եթերում մահապատժի տեսարանների…Մարդու մեջ կորել է մարդը եւ սա հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մի օր հաստատ կյանքը կկանգնեցնի դեմ առ դեմ, իրար աչքերի մեջ նայել չեք կարողանա ու ինքնասպան կլինեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ