19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայում եւս 200 մարդ է սպանվել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքեը գրոհել են երկրի կենտրոնական մասում գտնվող Համա նահանգի Տրեմսեխ բնակավայրը, ինչի արդյունքում շուրջ 200 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, հաղորդում է “Reuters”-ը:

Ապստամբների տվյալներով` Տրեմսեխը գորհել են հրետանիով, ուղղաթիռներով եւ զրահամեքենաներով, որից հետո ալ-Ասադին աջակցող պարտիզանները  ներխուժել են քաղաք եւ ջարդ սկսել: “Syrian Observatory of Human Rights” իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են մոտ 100 զոհերի մասին:

Վերջին ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ապստամբները եւ իրավապաշտպանները հայտարարում են ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից իրագործվող զանգվածային գրոհների մասին: Մայիսի 25-ին հրետանային գրոհի ենթարկվեց Հուլա քաղաքը, որի արդյունքում 100 մարդ սպանվեց, մայիսի 6-ին գրոհ տեղի ունեցավ Համա նահանգի Ալ-Քուբեյր բնակվայրի վրա, որի հետեւանքով զոհվեց 80 մարդ:

Սիրիական իշխանությունները հետեւողականորեն հերքում են զանգվածային ջարդերի մասին տեղեկությունները` պատճառաբանելով, որ այդ բոլոր դեպքերում  բանակը հատուկ գործողություններ է անցկացնում “ահաբեկիչներին վնասազերծելու” համար:

Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 17 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ