26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ական նախկին նախարարը գումարներ է վատնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Աարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել “Հյուսիս-հարավ մայրուղի” ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն:

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չի ընդգրկել ո´չ կառավարության կազմում, ո´չ էլ թույլ է տվել դառնալ պատգամավոր: Իսկ կապի եւ տրանսպորտի նոր նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանը կարգադրել է այս հարցում “պլան-նախագիծ” ներկայացնել, այն էլ սեղմ ժամկետներում: Մանուկ Վարդանյանից որեւէ մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը երեկ ապարդյուն անցան, նրա մտերիմ շրջապատից տեղեկացրին, որ նախկին նախարարը բացակայում է հանրապետությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ