19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետ Փաշինյանի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին

Մանե Գևորգյանը կարծում է, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի։ Ծառուկյանն այդ հայտարարությունն արել է ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ։

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորըհավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասինօրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է
ունենալ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ