23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկիրը կարող է պայթել. Հրանտ Բագրատյան /տեսանյութ/

Լավրովի հայտարարությունում մի հետաքրքիր ակնարկ կար․ նա ուզում էր ասել՝ լսեք, հայեր, այժմ քննարկվում է փուլային տարբերակը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով։

«Ես այսպես եմ հասկանում․ Ռուսաստանում ձգտում է տարածաշրջանային լիդերության եւ բացահայտելով այդ բանակցությունները՝ օգնեց մեզ։ Այսօր գոյություն չունեն Փաշինյան-Պուտին հարաբերություններ, քանի որ Ռուսաստանը չի վստահում Հայաստանին։ Պատճառն այն է, որ Հայաստանը վերածվել է հակառուսական տարածքի։ Տեսեք, Հայաստանում ռադիոկայան կա, որը հայհոյում է Ռուսաստանին, բայց Սպուտնիկ Արմենիան Ամերիկային չի հայհոյում, պատահում է մի պատգամավոր ամբիոնից հայհոյում է Ռուսաստանին, իսկ մեկը չի մոտենում ամբիոնին, հակառակն ասի, թե մենք այդպես չենք մտածում»։ Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին, Հրանտ Բագրատյանն ասել է, ի վերջո նա 10 տարի պետության նախագահ է եղել, 2 տարի բանտարկված է, եւ վաղը կարող է պարզվել՝ անմեղ է, եւ ազատ արձակվի․ «Մի՞թե վիրավորական չէ։ Տարիներն անցնում են, գործն առաջ չի շարժվում։ Նա հակակերպար է ստեղծել եւ պայքարում է այդ կերպարի դեմ։ Ռուսաստանի նախագահը բացահայտ շահագրգռություն է ցույց տվել այդ գործի հանդեպ։ Եվ Պուտինը կարող է հարցնել՝ իմ ինադո՞ւ ես Քոչարյանին պահում բանտում»։ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում էլ Հրանտ Բագրատյանը տեսնում է անվստահություն․ «Արևմուտքը Փաշինյանի վզից բռնել ու կախել է։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին ո՛չ արևմուտքն է բանի տեղ դնում, ո՛չ՝ Ռուսաստանը»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արևմուտքի հետ հարաբերություններում էլ խնդիրներ կան, Հրանտ Բագրատյանը պատասխանել է․ «Արևմուտքը հասկացել է, որ գործ ունի թույլ մարդու հետ։ Որքան իրենք քիչ ուշադրություն դարձնեն Փաշինյանին, այնքան շատ նա հակառուսական կլինի»։ Հրանտ Բագրատյանը չգիտի՝ ինչ է մտածում այս ամենի շուրջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը․ «Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանի համար փող ծախսել։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանը կորցնում է, Արևմուտքի հետ էլ չի շահում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ