09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

«Միջազգային հանրության անտարբերությունն աղետալի հետևանքներ է ունենալու, առաջին հերթին՝ Ալիևի համար». Լիլիթ Մակունց

Makunc

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի  հայտարարություններին:

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ըստ էության խոստովանել է, որ 2016  թվականի ապրիլյան պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ցանկանում եմ ընդգծել, որ, ինչպես 90-ականներին, այնպես էլ ցանկացած այլ պահի, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելին, քան համարժեք ու ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերությունից»,- ասաց Լ. Մակունցը:

Նրա խոսքով՝ կարևոր խնդիր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանից հնչող այդ հայտարարությունների վրա: Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի բացառման սկզբունքը:

«Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս՝ այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, այս օրերին համավարակի հետ կապված՝ հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ: Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի, որն ուժգին պատասխան է ստանալու և, առաջին հերթին, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ