18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևը պատրաստվում է «ազատագրել» ոչ միայն Արցախն, այլև Երևանը. Zham.am

Zham.am-ը գրում է. Ինչպես հայտնի է մարդկանց կողմից հնչեցված գնահատականներն ունեն իրենց ուրույն նշանակությունը: Երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ» գործիչ է համարում, նույնպես իր իմաստն ունի:

Օրինակ`  Ադրբեջանական ոչ մի ղեկավար երբեք Հայաստանի 2-րդ կամ 3-րդ նախագահներին  «կոնստրուկտիվ» գնահատականը չի տվել: Եվ դա տրամաբանական է, քանզի այդ ձևակերպումների մեջ պետք է քաղաքական իմաստ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի գնահատականի արժանացել է, քանզի դրա մեջ ադրբեջանցիները միտք են դրել:

Օրինակ`  1992-ին Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերի համադրմամբ»` կրկնելով ներկայիս Փաշինյանի միտքը  և,  որպես օրինակ առաջարկում էր Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակով:

Հասկանալի է, որ իր այդ դիրքորոշման համար Տեր-Պետրոսյանը պիտի «կոնստրուկտիվ» հռչակվեր ադրբեջանցիների կողմից: Նույն գնահատականի նա արժանացավ նաև 1997-ին, երբ համաձայնվեց  այսպես կոչված «փուլային» տարբերակին:

ՀՀ 2-րդ և ՀՀ 3-րդ նախագահներն,  ի տարբերություն ՀՀ 1-ին նախագահի,   նման գնահատականի չեն արժանացել ադրբեջանցիների կողմից, քանզի հիմք չեն ունեցել նման ձևով «գնահատվելուն»:

Ավելին` Նիկոլ Փաշինյանը  սկզբնական փուլում,  ադրբեջանցիները նույնպես «կոնստրուկտիվ էին» գնահատում` հույս ունենալով, որ նա կշարունակի իր «հոգևոր հոր»՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղին:

Այսօր, երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ է» գնահատում նույնպես իր իմաստն ունի:

Բայց,  քանի որ մենք գիտենք, որ Ալիևը  Հայաստանի համար «կոնստրուկտիվ» դիրքորոշում չունի, նշանակում է, որ Փաշինյանի և Հայաստանի շահերն  իրար հետ, մեղմ ասաց,  չեն հատվում:

Օրինակ`  Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հավակնություններ ունի ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի տարածքի վրա, իսկ Երևանն արդեն վաղուց ադրբեջանցիները անվանում են «Իրևան» անվանումով:

Երեկ էլ Ալիևը Ադրբեջանի անկախության տոնի առիթով հերթական անգամ նշեց, որ 100 տարի առաջ, երբ Ադրբեջանի առաջին ղեկավարները  «համաձայնվեցին»  Երևանը թողնել հայերին, մեծ սխալ գործեցին, որն երբեք, ըստ Ալիևի,  «ներելի չէ»: Ավելին`  Ալիևը կոչ է անում այսօրվա ադրբեջանցի երիտասարդությանն  «ուղղել այդ սխալը»:

Նշենք նաև, որ արդեն մի քանի տարի է Ադրբեջանի ակադեմիական շրջանակներում շրջաբերական է իջեցվել, որպեսզի ներկայիս Հայասատանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Նշենք նաև, որ ի տարբերություն Ալիևի,  Հայաստանի ոչ մի ղեկավար չի հայտարարել, որ «Բաքուն պետք է վաղ թե ուշ վերադարձվի հայերին»: Բայց միևնույն է, ադրբեջանցի ոչ մի ղեկավար ՀՀ 2-րդ և ՀՀ 3-րդ նախագահներին չեն գնահատել`   որպես  «կոնստրուկտիվ»:

Ինչ կարող է նշանակել Փաշինյանի գնահատականը Ալիևի հասցեին հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում: Պարզ է մեկ բան, որ  նման գնահատականներով զուտ քաղաքավարության առումով հանդես չեն գալիս: Գոնե այս պարզ միտքն արդեն ոչ ոք չի վիճարկում, որովհետև մեծ քաղաքականության մեջ, նման ասիմետրիկ գնահատականներով, զուտ քաղաքավարության նորմերի պահպահնման համար հանդես չեն գալիս, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի նպատակներում այլ միտումներ են առկա:

Սա է իրականությունը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ