13 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Փաշինյանը ապատեղակատվություն է տարածել՝ մոլորեցնելով հանրությանը․ Փաստահավաք

69B11732-1E7C-4BEA-BD3A-9FC363198402

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, ցավոք սրտի, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ Ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք»։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն պնդումն անելիս ապատեղակատվություն է տարածել՝ մոլորության մեջ գցելով հանրությանը։

Ներկայացնում ենք նոր կորոնավիրուսային համավարակի ալիքի զարգացման չորս հիմնական փուլերը․

Առաջին փուլը զրոյական փուլն է՝ զրոյական հիվանդի առկայությունը, որը Հայաստանում եղել է 2020 թվականի փետրվարի 28-ին, ինչի մասին գրառում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուս է հաստատվել Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Առաջին փուլում հնարավոր է հայտնաբերել և նույնականացնել տարածման շղթաները։ Երկրորդ փուլը համավարակի «պայթյունն» է, որի ժամանակ էքսպոնենցիալ կերպով դեպի վեր է աճում հիվանդացության կորը և հասնում իր առավելագույն պիկին։ Այս փուլում կորում է վարակի տարածման և շղթաների հայտնաբերման հնարավորությունը:

Երրորդ փուլը կորի թեքումն է , երբ պետության կողմից ճիշտ մշակված և իրականացված քաղաքականության շնորհիվ հիվանդացությունը սկսում է նվազել և հիվանդացության կորը դառնում է հորիզոնական: Այս փուլում հնարավոր է վարակի տարածումը վերցնել հսկողության տակ՝ գրագետ բուժօգնություն ցուցաբերելու պարագայում: Վերջին՝ չորրորդ փուլը համավարակի կանգն է, որը կարող է տևել ամիսներ։ Այս փուլում հիվանդացության կորը չի իջնում, այն ընդամենը դառնում է հորիզոնական և կարող է տևական ժամանակ այդ ցուցանիշը պահպանվել:

Որոշ ժամանակ հետո համավարակի կորը սկսում է նվազել և այդ պարագայում նոր կարելի է հայտարարել, որ համավարակի առաջին ալիքը հաղթահարված է:

Հայաստանն այժմ գտնվում է համավարակի տարածման առաջին ալիքի երկրորդ փուլում, որի պիկին դեռևս մենք չենք էլ հասել։ Մինչև կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքին հասնելը Հայաստանը դեռ պետք է հաղթահարի կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի երրորդ և չորրորդ փուլերը։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ փաստում է, որ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջովին տապալել է նոր կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի գործընթացը և այժմ, հասարակությանը մոլորեցնելով, փորձում է ստեղծել տպավորություն, որ աշխատանք է տարվում՝ նպատակ ունենալով կոծկել իր կողմից թույլ տրված լրջագույն սխալները, բացթողումները, անպատասխանատու, անլուրջ գործողություններն ու հանցավոր անգործությունը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ