14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մայիսի 29-ին Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով կմասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելու ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամների հարցերին:

Նա միաժամանակ նշել էր, որ հստակ օր դեռ չեն կարող ասել, քանի որ լուծվում են տեխնիկական խնդիրները, որովհետև Նալբանդյանը գտնվում է Մոսկվայում  և հարցերին պետք է պատասխանի տեսակապի միջոցով:

Այսօր Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 29-ին:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ