18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետերը, մի շարք արտգործնախարարներ և այլն:

Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ):

Կազմակերպությունն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ՝ համավարակի պատրվակով հիմնարար իրավունքների սահմանափակման և քաղաքական մրցակիցներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ կետ 14, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պանդեմիկ զինադադարի կոչին հետևելու անհրաժեշտության մասին՝ կետ 15 (սա էլ ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին…):

Ընդունված բանաձևը կցվում է՝ http://bit.ly/2yk90Lz »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ