26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Արցախն ու արցախցին մերն են և վերջ». Արթուր Թովմասյան

25AB0E4E-2CD1-4569-9923-BCC6D55CA722

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մնացեք Մարդ և Քրիստոնյա:

Էս ի՞նչ եք անում, էս ու՞ր եք գնում առանց գիտակցելու, կամ եթե գիտակցելով, 2 դեպքում էլ սխալ եք անում. կա՛նգ առեք, սթափվե՛ք, ժողովու՛րդ, Արցախն ու արցախցին մերն են և վերջ, միմյանց նկատմամբ ատելությունն ու չարությունը հասել են եզրագծին, եղբայրասպանության եզրին ենք կանգնած, խելքի եկե՛ք ու մի՛ նմանվեք Սարոյան եղբայրներին։

Մեզ հերիք են մեր պատմության մեջ եղած նմանատիպ երևույթները։ Չի՛ կարելի ներքաղաքական «ճգնաժամի» խառնաշփոթի պարագայում սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, դա շատ վտանգավոր և անդառնալի հետևանքներ կունենա մեր պետությունների ու պետականության ամրապնդման հետագա գործընթացում։

Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք ինչ եմ ասում։

Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«…և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»։

Հ.Գ. Շարունակելով Արցախին և Հայրենիքին ծառայելու թեման մեջբերեմ Հովհաննես Շիրազի անմահ տողերը:

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ո՛չ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՛ր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՛ք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվիմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Հ.Գ.Գ. Խաղաղություն ամենեցուն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ