26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները․ նա ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ․ Միքայել Մինասյան(տեսանյութ)

Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով նաև մի շարք այլ թեմաների: 

Միքայել Մինասյանն իր խոսքում նշում է, որ մի շարք հարցեր է ստացել, և դրանք ամփոփում է մեկ պատասխանում: «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:

Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ:

 

Այսօր խոսելու եմ առաջին խմբին մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-ասաց Միքայել Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ