27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխատանքից ազատման դիմում՝ դռան շրխկոցի պատճառով․ «Հրապարակ»

«Գրել էինք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, եւ նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։ Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ հրահանգել` կնքել Սիսեռյանի դռները, ինչից հետո Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Ավինյանը դիմումը չի ընդունել:

Դուք դիմում եք գրել ու դո՞ւրս եկել աշխատանքից՝ հարցրինք Վ. Սիսեռյանին։ ««Դուրս եմ եկել»-ը չի համապատասխանում իրականությանը՝ աշխատում եմ»: Ձեր դռները կապարակնքվե՞լ են։ «Մեկ անգամ արդեն ասել եմ` հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին»: Եվ, այնուհանդերձ, արդեն մի քանի օր է, որ չեք նստում այդ սենյակներում, որտե՞ղ եք հիմա նստում։ «Իմ գրասենյակը տեղափոխվել է 5-րդ հարկի մյուս թեւ, այդքանը կարող եմ ասել, ինչը, իհարկե, փաստ է։ Ի դեպ, աշխատանքային առումով դա ավելի ճիշտ է, որովհետեւ այդ սենյակներն ավելի մոտ են Տիգրան Ավինյանին»:

Իսկ համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ վերջերս Ավինյանից վերցվել են որոշակի տնտեսական իրավասություններ եւ տրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Կորոնավիրուսի խնդիրներով զբաղված լինելու հետ կապված՝ ոչ թե վերցվել, այլ տնտեսական-սոցիալական ծրագրերը, այո, հիմա համակարգում է Մհեր Գրիգորյանը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ