27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Քաղաքական տրյապկա, «հոգնած», «անբարոյականի վաստակ». Ալեն Սիմոնյան–Էդմոն Մարուքյան լեզվակռիվ

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28–ին թեժ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։

«Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին… Նա մեկ Ձեզ է խնդրում ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, քանի որ չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ նրան։ Դուք թիմի մասին եք խոսում: Ես հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք: Այդ ժամանակ Մարուքյանն այդպես ընդդիմության տեսիլք էր ստեղծում: Ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել»,-իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Մենք էլ կպատմենք»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:

Դրանից հետո Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին:

«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,- ասաց Սիմոնյանը:

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հանդարտվել:

«Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին:

«Անբարոյականի վաստակ»,- տեղից ասաց Մարուքյանը:

«Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես»,-ասաց Սիմոնյանը:

Չնայած Միրզոյանի կոչերին, կողմերը չհանդարտվեցին, միայն մի քանի փորձից Միրզոյանին հաջողվեց հանդարտեցնել կրքերը։ Արարատ Միրզոյանը բարկացավ ու դիմեց մուրճի օգնությանը։ Նա հայտարարեց, որ մինչև Ալեն Սիմոնյանի՝ Մարուքյանին վիրավորելը, Մարուքյանը «հոգնած» էր անվանել Սիմոնյանին՝ նկատի ունենալով, որ Մարուքյանն է սկսել վեճը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ