19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ-ն նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար ՀՀ ՊՆ առընթեր խորհրդի կազմավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.

1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,

2. ինքնակենսագրություն,

3. բնութագիր – երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,

4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով` ծրարի վրա կատարելով ՙՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն՚ Հասարակական խորհրդի անդամի հայտե նշումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ