31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞». Արմեն Աշոտյան

9C73A9DA-151C-49CE-8B5A-DFF939CD7E09

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։

Արդեն քանի օր է լրատվական, քաղաքական եւ հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։

Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարեւոր հարցը հետեւայլն է։

Այս տարի նախատեսվում էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին, ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։
«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը:

Ըստ Եվրոպական հանձնաժողիվի պաշտոնական կայքէջի, տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի եւ քաղաքացիների համար եւ այլն։

Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արդո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը եւ ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաեւ ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։

Հարցը հնչեղություն ունի նաեւ հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ