26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանիան վարպետաց դաս ցույց տվեց պետական օժանդակության մասով․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով:

Այնտեղ որոշել են 90%-ով փոխհատուցել աշխատավարձերն ու անշարժ գույքի վարձակալման համար վճարվող վարձավճարները:

Հարկադիր մեկուսացման մեջ գտնվող և իրենց տնտեսական գործունեությունը դադարեցրած ընկերությունները ունեն 2 հիմնական ֆիքսված ծախս. աշխատավարձեր և վարձավճարներ: Եթե այս երկու խնդիրները պետությունը լուծի, ապա ընկերությունները կազատվեն հաստատագրված վճարներից և ճգնաժամի ավարտին պատրաստ կլինեն վերսկսել տնտեսական գործունեությունը՝ առանց լուրջ կորուստների և վնասների:

Իսկ պետության միջոցները կուղղվեն ոչ թե բանկերին, ինչպես անում են Հայաստանում, այլ տնտեսության իրական հատվածին՝ ՄԱՐԴՈւՆ, որը այդ գումարները կծախսի պետության ներսում՝ պահանելով կայությունն ու ներքին սպառման ծավալները:

Դե իսկ վարձավճարները կպահպանեն անշարժ գույքի շուկան՝ բարձրացնելով դրա գրավչությունը հետճգնաժամային տնտեսական իրավիճակում:

Արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն, գործազրկությունը կզսպվի, մարդկանց եկամուտները կպահպանվեն:

Հ.Գ. Այս հարցով «Մեկ Հայաստան» կուսակցությունը վերջերս հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով կառավարության ուշադրությունը կենտրոնացնել անշարժ գույքի շուկայի կայունության վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ