28 Մայիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Սա մեծ կորուստ է բարեկամ երկու երկրների համար․ Սերժ Սարգսյանի ցավակցությունը Դեւեջյանի մահվան կապակցությամբ

31EAF892-F7D8-4A2A-B9C0-EE05EA85D258

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, մեր հայրենակից, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

«Անչափ ցավալի էր ստանալ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական կյանքում և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդրած մեր հայրենակցի` Պատրիկ Դևեջյանի մահվան գույժը, ում ևս, ցավոք, չխնայեց աշխարհը պատուհասած համավարակը:

Սա մեծ կորուստ է բարեկամ երկու երկրների և ժողովուրդների համար:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, գաղափարակից ընկերներին և համախոհներին, այս ծանր պահին նրանց հետ կիսում կորստյան ցավն ու աղոթում Պատրիկ Դևեջյանի հոգու հանգստության համար:

Պատրիկն անմնացորդ նվիրված էր իր գործին, անկեղծորեն հավատում էր իր պայքարի հաջողությանը և չէր խնայում ջանքերը, այդ թվում` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ դատի պաշտպանության ուղղությամբ:

Նա ուրախ կլիներ իր համախոհների կողմից հաջողությամբ ավարտին հասցված տեսնելու այդ գործն ու իրականացված` իր գաղափարները, ինչը, անկասկած, լավագույն հարգանքը կլինի անվանի գործչի հիշատակին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ