26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Բավական է լայվով միտինգ անեք , գործ արեք, գործ». Էդուարդ Շարմազանով

93772526-88D7-433C-A48C-E6D4AAE32399

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ տարածաշրջանում նոր էր սկսվել կորոնավիրուսի համաճարակը՝ Հայաստանի ղեկավարությունը հույս ուներ թու թու թու անելով զերծ մնալ վարակի տարածումից։

Երբ ամբողջ Եվրոպան ու մեր տարածաշրջանի երկրները չեղարկում էին զանգվածային միջոցառումները, մեր իշխանությունը հանրահավաքներ էր կազմակերպում՝ հույս ունենալով պինցետով հատիկ հատիկ քաշել ու տնական օղիով ախտահանել կորոնավիրուսը։

Ավաղ կառավարության ու անձամբ Փաշինյանի այս մեթոդները սպասված արդյունք չտվեցին…

Հիմա էլ պարետ Ավինյանը չի բացառում արտակարգ ռեժիմի դադարեցումը ժամկետից շուտ։

Խուճապ տարածելը շատ վատ է, բայց պակաս վտանգավոր չէ կասկածելի սպասումներ առաջացնելը։

Ուրիշի սխալներից դասեր չեք քաղում, գոնե ձեր սխալներից դասեր քաղեք։

Ուսումնական հաստատություններում դասերն էլ մարտի 1-ից վերսկսեցիք հապճեպ, ու ի՞նչ։ Արդյունքում վարակվածների թիվը կտրուկ ավելացավ։

Համաճարակի դեմ պայքարելն ու համաճարակի կանխումը PR չէ։

Աշխարհը դեռ չի կարող որևէ կանխատեսում անել, դուք հապճեպ գնահատականներ եք տալիս։

Վեր կանգնեք դրանից ու համատեղ ուժերով պայքարենք այս համաճարակի դեմ։

Ամեն բան լավ է լինելու։ Առողջ եղեք։

Հ.Գ.Համաճարակին դիմակայելն ու կանխելը բաժակաճառ ասել չէ։

Բավական է լայվով միտինգ անեք , գործ արեք, գործ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ