26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում այժմ 380 մարդ գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի

Հայաստանում այժմ  380 մարդ  գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի։ Այս մասին լրագրողներին է հայտնել  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ երեկ երեկոյան ժամերի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ թեստեր են անցկացվում, որոնց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Նա նշեց, որ այժմ Հայաստանում հաստատվել է վարակման 30 դեպք: Առաջին պացիենտը՝ 29-ամյա տղամարդը, որն Իրանից էր վերադարձել, արդեն ապաքինվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Վերջին թեստը նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերել: Եվս 2 պացիենտի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս պացիենտների վիճակը գնահատվում է բավարար:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ