26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

Սիրելի՜ հայրենակիցներ,

Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։

Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ