29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

default

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մնացական Բիչախչյանը , ըստ էության չհերքեց տեղեկությունը, խնդրեց այն ճշտել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։

«Պարզաբանումը պարոն Ահարոնյանից», -փոխանցեց Մնացական Բիչախչյանը։

Ի պատասխան հարցերի, թե, արդյո՞ք այս պահի պարոն Բիչախչյանը հանդիսանում է ոստիկանության ծառայող եւ արդյո՞ք պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, Մնացական Բիչախչյանը կրկնեց հորդորը՝ պարզաբանումն ստանալ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առաջիկայում տեղեկությունը կփորձենք ճշտել նաեւ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Փաստինֆո»-ին դեռեւս չի հաջողվել կապ հաստատել ոստիկանության լրատվականի հետ։ Մեր զանգերն անպատասխան են մնում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ