24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրկին խուճապ: Ովքեր են պատասխանատու թերի աշխատանքի համար. կարևոր որոշումները՝ վերջին պահին. Ժողովուրդ

Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին:

Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է:

Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որեւէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական եւ աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ եւ հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել:

Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն:

Եւ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, եւ ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաեւ Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա:

Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել եւ դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ