28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրաքվեն վերածվել է թշնամանքի, ատելության քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման

Նիկոլ

Կամուֆլյաժով Նիկոլը.
Նիկոլի վստահության հանրաքվեն.

Երեկ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ բացահայտ քաղաքական տեքստեր է հնչեցնում Նիկոլը՝ «ժողովրդին կեղեքել են 20 տարի», «ՍԴ-ն այս կազմով անելիք չունի», «ՍԴ այս կազմը նախկին ռեժիմի վերջին հենարանն է», «Ոչ-ի քարոզչության թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը», և այլն. ատելություն ու ժողովրդին գրգռելու հերթական գործընթաց։

Նիկոլը արդեն իսկ հասկանում է, որ պետք է իր քաղաքական թիմին ամբողջությամբ մոբիլիզացնել և տեղում հանրության հետ բացատրական աշխատանք տանել, սա ավելի շատ Նիկոլի վստահության հանրաքվեն է, և պատահական չէ, որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի բոցաշունչ ճառեր է հնչեցնում՝ փորձելով մտնել երկու տարի առաջվա կամուֆլյաժով Նիկոլի կերպարի մեջ։ Տեղի ունեցող զարգացումներից այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ՀՀ-ում իշխող ուժի մեջ աշխատող այլ պաշտոնյաներ, կառույցներ գոյություն չունեն, ու որևէ խնդրի շուրջ առաջընթաց է արձանագրվում միայն այն բանից հետո, երբ դրան միջամտում է «փրկիչ» վարչապետը: Նույնը տեսնում եմ քաղաքական պատասխանատվության դեպքում։

Ըստ էության պետք է արձանագրեմ, որ անցած երկու տարիներին իշխանության վարկանիշը բնական անկում է արձանագրել, մյուս կողմից՝ Նիկոլին չի հաջողվել ստեղծել կենսունակ մի թիմ, ու առաջիկա քարոզարշավի ժամանակ նրա թիկունքն այնքան էլ ամուր չէ, այլ խոսքով՝ վարչապետը հույսը պետք է դնի բացառապես իր վրա։ Կարող եմ վստահաբար ամրագրել, որ Նիկոլը ու քայլարաստ թիմակիցներն ամեն ինչ անելու են, որ քարոզարշավի ընթացքում շատ ակտիվ լինեն, հանրաքվեի կարևորության մասին խոսեն անընդհատ, երկխոսեն հասարակության հետ, ներկայացնեն դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի, վաղվա օրվա, ապագայի օրակարգի համար։

Հ.Գ. Հանրաքվեն վերածվել է թշնամանքի, ատելության քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։

Արթուր Թովմասյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ