28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են

38864_0-fb_4099_M

«Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ, ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։ Այս մասին գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Գաղտնիք բացեմ. մեր թիմում անգամ հիպերակտիվ ֆեյքերի ցանկ ենք կազմում, որպեսզի պարգեւատրելու առաջարկով ուղարկենք ձեզ։ Եթե որեւէ հարցազրույցի կամ ելույթի մեկնաբանություններում այդպիսի հարձակումները մի փոքր ուշանում են, մեզ ինչ-որ տեղ նույնիսկ «անտեսված» ենք զգում։)))

Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։Էսպես ո՞ւր եք հասնելու։

Հ.Գ. Ահա այս քոմենթներում 70% ֆեյքեր են, որ ինչ-որ մեկի գրած ցուցումով անջատած ուղեղով շարում են՝ «լավ ա անում» կամ «դու ով ես»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ