29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ». լրագրողը հաստատեց՝ «Վստրեչի Ապերն» օգնել է Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Գեւորգյանին

C815245C-0332-4F34-97B9-07226F789654

Լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել է, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը ժամանակին օգնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Գեւորգյանին, երբ նրանք նախորդ իշխանությունների օրոք կալանավորվել էին։ Այս մասին Վեզիրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

««Ծանոթ ու անծանոթ գործընկերներիս, որոնք զանգահարում կամ մեսինջերով փորձում են պարզաբանում խնդրել՝ կապված էսօրվա հրապարակման հետ, որտեղ իմ անունն է տրվել Ապերի կողմից, չեմ պատասխանել՝ խնդրելով ժամանակ տալ, որ ծանոթանամ հրապարակմանը: Առանձին-առանձին չեմ խոսի, որովեհետեւ բոլորի հարցը գրեթե նույնն է, պատասխանս մեկն ու էլի նույնը;

1. Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին: ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:

Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեակատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարեւոր ա:

2. Կարեւոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գեւորգյանին կալանավորել էին ու նրանից որեւեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց: Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:

3. Բայց էս հեչ կարեւոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որեւէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի: Էս տաս տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարեւոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ ավազակապետությունից հոգնած հիմա էլ «մուտիտապետություն » խաղացնելու հավես չունենք:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ