26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ականորսիչ է եղել ադրբեջանցի դիվերսանտների մոտ. Razm.info

Razm.info. Մարտի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկի ուղղությամբ կանխվել է ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն հարձակումը և հակառակորդը թողնելով զինամթերք և ականորսիչ սարք հետ է ուղարկվել:

ՊՆ֊ն նաև հրապարակել էր ականորսիչի լուսանկարը, որտեղ երևում է, որ այն գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչ է՝ արտադրված 2019թ․։

Ադրբեջանի ՊՍԾ֊ն հաղորդագրություն է տարածել, որտեղ իբրև հերքում են ՊՆ հայտնածը դիվերսիայի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ որևէ տեղեկություն չկա ականորսիչ սարքի մասին, ինչը կարելի է ասել, հերքելով հաստատում է ականորսիչի մասին տեղեկությունը։

Ականորսիչների Ադրբեջանին վաճառքի բոլոր տեղեկությունները վերաբերում են Ադրբեջանի հումանիտար գործունեությամբ զբաղվող ականազերծման ազգային գործակալությանը (ANAMA), ընդ որում մեր դիտարկումներում այս ականորսիչներից Ադրբեջանում նկատել ենք միայն ANAMA֊ի մոտ։ Օրինակ՝ VMH3CS ականորսիչ երևում է ANAMA֊ի աշխատակիցներից մեկի ձեռքում 2015թ․ տեսանյութերից մեկում․Vallon ընկերության և ANAMA֊ի միջև համագործակցության տեղեկություններ կան նաև 2011թ֊ից մեյ այլ՝ VMR2 մոդելի ականորսիչների վերաբերյալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ