25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ քցեց Նիկոլին «հանրաքվեի փոսը» եւ ի՞նչը կարող է նրան փրկել. Իրավունք

Ինչքան ավելի է մոտենում  հանրաքվեի օրը, այդքան ակնհայտ է դառնում, որ Նիկոլին չի հաջողվի առանց կեղծելու ապահովել իր 650 հազար քվեն: Ու, թեեւ նա խոստացել է կեղծելու դեպքում կտրել իր երկու թաթիկները,  Նիկոլի  թիմը տեղերում իրենց հիստերիկ շեֆի կատաղությունից  փրկվելու համար  ակտիվորեն  նախապատրաստում է հանրաքվեի արդյունքները  սարքելու  տարբերակը:

Մյուս կողմից  այդ ապօրինի հանրաքվեն  արդեն իսկ Նիկոլի համար դարձել է խարան եվրոպացիների հետ շփվելիս, որոնք բազմիցս նշում են հանրաքվեի նծանակման կասկածելի օրինականությունը, ինչպես նաեւ հարց են բարձրացնում  Սահմանադրական դատարանը  կառավարության ճնշումներից զերծ պահելու մասին:

Մի խոսքով, Նիկոլին ձեռք չի տալիս ո՛չ հաղթանակը հանրաքվեում, առավել եւս, որ դրանից հետո ստիպված կլինի կտրել սեռփական ձեռքերը, ո՛չ էլ պարտությունը: Այսինքն` Նիկոլին ընդհանրապես այս հանրաքվեն ձեռք չի տալիս եւ հավանաբար շատ շուտով հայտնի կդառնա կորոնավիրուսի արագ տարածման մասին, ինչի արդյունքում անհնար կլինի  անցկացնել հանրաքվեի քարոզչական  շրջանը իրենց հանրահավաքներով, ժողովներով եւ մարդկանց  կուտակումներով քարոզչական շտաբներում: Իսկ եթե հնարավոր չէ անցկացնել բնականոն  քարոզարշավ,  ուրեմն  հնարավոր չէ նաեւ անցկացնել հանրաքվե:

Զուգահեռաբար Նիկոլի թիմում լուրջ հակադրություններ են առաջացել  մի շարք  նիկոլական գործիչների ու  Սուրեն Պապիկյանի միջեւ: Այդ ամենը ուղղակիորեն կարող է անդրադառնալ հանրաքվեի վրա, որպեսզի Պապիկյանը տապալվի եւ ոչ միայն նրան չտրվի խոստացած փոխվարչապետի պաշտոնը, այլեւ ընդհանրապես Պապիկյանը դուրս մղվի Նիկոլի վստահելի անձնաց շարքից եւ որպես հետեւանք նոր կառավարությունից, որը Նիկոլը ծրագրել է ձեւավորել հանրաքվեից հետո:

Հասկանալի է, որ երբ Նիկոլը ասում է, որ «հնարավոր է դավաճաններ նորից լինեն մեր իշխանության մեջ»  հասկանում էր, որ հանրաքվեի սաբոտաժը ներսից  կարող են կազմակերպել իր ամենամտերիմ մարդիկ: Հետեւապես հանրաքվեն նաեւ ռիսկային է ներքին դավաճանության առումով:

Եվ վերջապես, Նիկոլին հանրաքվեի հաղթանակը կստիպի  արագորեն  անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան, գնալ ոչ պոպուլյար լուծումների արցախյան խնդրում եւ չի բացառվում վերջապես իրականացնել իր խոստումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Հասկանալի է նաեւ, որ Նիկոլը ցանկություն չունի իր վրա վերցնելու ամենամեծ դավաճանի  հակատիտղոսը եւ քանի դեռ կա ՍԴ-ի հետ  այս աբսուրդի աստիճանի հասնող հակամարտությունը, Նիկոլը միշտ ունի այն արդարացումը, թե չի կարող գնալ վերոհիշյալ քայլերի, քանի դեռ ՍԴ-ն իրենը չէ:

Հետեւապես հարց է ծագում ինչո՞ւ ընդհանրապես Նիկոլը նախաձեռնեց մի հանրաքվե, որը ցանկացած արդյունքի դեպքում նրան դնում է շատ վատ վիճակի մեջ: Պատասխանը հետեւյալն է` իսկ Արդյո՞ք հենց Նիկոլն է նախաձեռնել հանրաքվեն: Եվ արդյո՞ք հանրաքվե նշանակելիս Նիկոլը հույս չուներ, որ Սահմանադրական դատարանի անդամ դատավորները չեն օգտվի  իրենց  օրենքով առաջարկվող կաշառքից  եւ չեն գնա վաղաժամ թոշակի: Սակայն դատավորները չգնացին կաշառակերության խայտառակ ճանապարհով եւ բոլորը մերծեցին Նիկոլի առաջարկած խայտառակ ճանապարհը եւ այն, ինչ ասում էր Նիկոլը Ղափանում իր ասուլիսի ժամանակ, դուրս եկավ հերթական սուտ:

Հիշեցնենք, որ այն ճամանակ Նիկոլը պնդում էր, որ ՍԴ մի շարք դատավորներ ընդունեցին կաշառքով հեռանալու իր առաջարկած տարբերակը: Հավանաբար Նիկոլին ինչ-որ մեկը իր շրջապատից  հուշել էր, թե դատավորների հետ ամեն ինչ պայմանավորված է եւ հանրաքվե նշնակելուն պես նրանք մեկը մյուս հետեւից հրաճարական կտան եւ հանրաքվեն կդառնա անիմաստ: Սակայն  ինչպես աում են «խիյարը թարս բուսնեց»: Հետեւապես այս փակ շղթայից Նիկոլի միակ փրկությունը  կորոնավիրուսն է, որի պատճառով հնարավոր չէ անցկացնել բնականոն քարոզարշավ:

Ա. Հովհաննիսյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ