26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիմա մասկա կրում ենք, թե՞ ոչ». Անի Սանոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ ՀՀ ում խուճապ է բնակչության կողմից լրիվ նորմալ է, քանզի բոլորս ականատեսն եղանք մեր բոբիկ վիճակի և թափթփված աշխատանքի՝ երբ իբրև համակարգող՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը այս օրերին բացի իրար հակասող անտեղի ելույթներից ուրիշ ոչինիչ չէր ձեռնարկել շուրջ մեկ ամիս, և թերևս բոլորիս էր պարզ, որ կազինո-հյուրանոց Գոլդեն Փելեսը հարցի լուծման ոչ թե համաճարակային այլ համպատրաստից տարբերակ էր ու դժվար թե առողջապահական որևէ չափանիշով այն կարող էր համարվել վարակի մեկուսացման տարածք:Դժվար թե իրենց իսկ մատնանշած «առողջապահական համաշխարհային կազմակերպության» կողմից հավանության արժանանային «հիվանդասենյակները», որտեղ այդ օրերին բացակայում էր տաք ջուր, հեռահաղորդակցություն և կապի միջոցներ, ընդուպ՝ առաջին բուժ.օգնության արկղիկ:

Փոխարենը մեզ մոտ սկսվեց մեծ շոուն և դիվիդենտները, երբ օրը 6 անգամ հայկական տարբեր հեռուստաալիքներով, մամուլով և սոց.ցանվերով սույն կենտրոնի պատեհ-անպատեհ՝ էլ կոմունալ բժիշկ, էլ.մակաբուծաբան սկսեցին մեզ «հորդորել» լավ լվանալ ձեռքերը, սովորեցնել՝ փռշտալ և հատկապես՝ բերանը փակ, ինչն ի դեպ այս կենտրոնի կողմից լսում ենք բոլոր հիվանդությունների դեպքում՝ նույն ոճով, նույն սցենարով, ի դեպ՝ ոճը բառիս ուղիղ իմաստով առանձին քննարկման թեմա է, քանզի երկիր և պետություն ներկայացնող անձի եթերային տվյալները պետք է, որ քննի էթիկայի հանձնաժողովը….
Եթերներից չկազմակերպված խոսքում մի քանի անգամ հնչեց նաև, որ գրիպի դեպքերով մահվան ելքերն ավելի շատ են եղել երկրում, այ սա պետք է որ պարզել. արդյո՞ք սույն տեղեկատվությամբ առկա է հստակ դեպքերի պատմություն և ինչու՞ է կենտրոնը հիմա սկսել խոսել-իրազեկել իր քաղաքացուն:

Եվ ուրեմն Ամերիկյան NCDC գործառույթ և ԱՀԿ ցուցումներ իրականացնող սույն կառույցը ցույց տվեց, որ չի տիրապետում երկիր բերովի վարակի ընդամենը մեկ դեպքի կառավարման մեխանիզմին, քանզի հայտնի դարձավ, որ վարակված անձը ինքն էր դիմել բժշկի և ուրեմն ճիշտ էր՝ երկիր մտնող յուրաքանչուր անձի կողմից աղմուկ-աղաղակն առ այն, որ չի իրականացվում և ոչ որևէ ստուգում, և որևէ անցակետում և վերջ:
Դեռևս ոչ համաճարակային իրավիճակում պարզվում է սույն ծառայությունը առ այսօր չունի համաճարակային կառավարման պլան, ինչն ակընհայտ էր երբ երկրի որևէ մուտք չէր ապահովվել պատշաճ հսկողությամբ՝ վարակի հայտնաբերման դեպքերում մեկուսացման կետերով, երբ որպես առաջարկ շահագրգիռներին չէր ներկայացվել հնարավոր ռիսկերը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ բավարար պահեստավորում ունենալու և այդ թվում դիմակների դիֆիցիտը կանխելու համար:
Այս օրերին պարզվեց, նաև որ երկիրս չունի գլխավոր համաճարակաբան և այդ սուրբ գործը իր ուսերին է առել ինքը՝ մենաշնորհը՝ Արտավազդ Վանյանը…

….Եվ երբ սոց.ցանցերում որոշ անձնական շահագրգիռներ զբաղված են սույն անձի և կառույցի PR-ով, թե բա՝ իր գործ թողած մեր գործն է անում, ուզում եմ հարցնել. «ՀՀ-ում այսչափ կարևոր կառույցը ինչու՞ է քանդվել և հատկապես ու՞մ մեղքով է, որ մի շարք համաճարակաբաններ դարձել են գործազուրկ, իսկ պետության համար ստրատեգիական նշանակության կայանները ուղղակի օպտիմալացվել են առանց Հայաստանի Հանրապետության կառավարության որևէ որոշման՝ պարզապես առողջապահության նախարարի հրամանով:
Երկրի «փրկիչ» խաղալուց առաջ և հետո վատ չէր լինի պարզել տարբեր տարիների տարբեր կուսակցության անդամ խաղացող էլ ՀՀԿ, էլ ԲՀԿ, էլ ՀՅԴ- ական Վանյանը ի՞նչ կոնկրետ աշխատանք է արել այս պետության համար՝ վիճակագրական թվեր հավաքելուց և այս կամ այն ծրագրերի ֆոնին աշխատանք ցույց տալուց բացի: Եվ հիմա երբ եկել է ռազմավարության պահը «հորդերում է» փռշռալ բերանը փակ… բա ու՞ր մնաց բազմաթիվ վերապատրաստումներն արտերկրում, գիտական աշխատողներով վերազինումն ու ներկայացված պատկերը մինչ այժմ, եթե թվով 1 բերովի դեպքը կարող էր դառնալ հազարավոր դեպքերի պատճառ:

Եվ ուրեմն ճիշտ ժամանակն է ուսումնասիրելու մեր ռիսկերը սույն ծառայության նկատմամբ, քանզի չպետք է թույլ տալ, որ երկրի համար այսչափ կարևոր կառույցում աշխատեն «տնավարի» սկզբունքով և հատկապես աշխատեն ընտանեկան կապերով փոխկապակցված բաժնի պետեր, մենեջերներ, դուստրեր, հարսներ, տղաներ, աղջիկներ և այլոք..պարզել է պետք ինչու՞ են շարունակ նույն դեմքերը հայտնվում հեռուստաեթերներով՝ արդյո՞ք ունենք բավարար կոմպետենտ կադրեր նաև հետագա փոխարինելիության ապահովման համար, թե պետք է շարունակենք ապրել Աստծո հույսով..
Իսկ բոլոր նրանց ովքեր այս օրերին իրենց զորակցությունն են հայտնում Վանյանին գիշերները չքնելու համար, ուզում եմ հատուկ ասել,- Մի տեսակ մեղավոր ենք զգում մեզ՝ մի արեք տենց բաներ, թե չէ մարդ մտածում է հիպոկրատը անհատույց լավություն է անում երկրիս, պետական բյուջեյից 1.500.000 և ավելի ամսական եկամուտ ստացող, մի օդանավից մեկը նստող՝ բազմաթիվ երկրներում վերապատրաստվող մասնագետից ամեն դեպքում չենք ակընկալում լսել ձեռքերը օճառով լվանալու նուրբ արվեստը…..

Հ.Գ..մեկել խնդրում եմ ի վերջո կողմնորոշվեք ինչ էք խոսում, հիմա մասկա կրում ենք, թե՞ ոչ» :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ