30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Քրիստոսի և քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել. Արտակ Զաքարյանը` Նիկոլ Փաշինյանին

download

Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած “խոստովանությունը” իր կադրային քաղաքականության մասին՝ կարևոր էր: Այս մասով մի քանի կարճ արձանագրում անեմ.

1. Հիսուս Քրիստոսի հանդեպ աշակերտներից մեկի դավաճանությունը որպես օրինակ բերելը տեղին չէր, այն էլ այդ ոճով: Ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Աստծո անունը պարապ տեղը տալու: Եվ սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել, դրա համար գոյություն ունեն կառավարման տեսություններ: Քրիստոս Աստծո և քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել: Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից թե ի՞նչն եք համարում դավաճանություն: Եվ եթե կադրերի մեծ մասն անփորձ կամ դիլետանտ են, ապա նախարարական պորտֆել և պատգամավորական մանդատ նրանց տալը պետության հանդեպ ազնվություն է թե “դավաճանությո՞ւն”:

2. Պետական և քաղաքական կառավարման մեջ սխալներն իհարկե թույլատրված են, ինչ որ տեղ նաև անխուսափելի: Խնդիրը դրանցից հետևություններ անելու մեջ է: Հուսամ, որ մեկ ուրիշ առիթով Փաշինյանը կխոստովանի, թե ի՞նչ հետևություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր և իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաև ճակատագրական լինել: Ժամանակը դա ցույց է տալու:

3. Պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեական գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկան, բայց նրանց գործունեության արդյունավետությունը որևէ կերպ տեսանելի կամ չափելի չէ: Պայմանականորեն ազնիվ, բայց անարդյունավետ կառավարման պարագայում, երբ սպառվում են պետական միջոցները, բայց դրանից որևէ կերպ չի բարձրանում քաղաքացիների անվտանգությունն ու կենսամակարդակը՝ ժողովրդի 100 տոկոսով վստահության մասի՞ն է խոսում, թե՞ ոչ:

4. Պետության գործունեության գլխավոր երաշխիքն օրենքն է և օրինականությունը: Երբ իրավապահ, կամ այլ համակարգի պետական պաշտոնյան դեմ է գնում օրենքին կամ պետության շահերին՝ հանգիստ կարող եք նաև դավաճանություն փնտրել: Իսկ եթե ղեկավարը սեփական անձի հանդեպ հավատարմությունն է դնում հիմքում, ապա հավատացեք, որ որևէ մեկին դավաճան անվանելը այլևս պետության մասին չի խոսում: Դա տանում է թայֆայական կամ կլանային քաղաքական կառավարման:

Եվ վերջում մի մեջբերում անեմ գերմանացի գիտնական Վիլհեմ Շվեբելից.

“Որտեղ սկսվում է նպատակահարմարությունը պետության տեսակետից, այնտեղ սկսվում են քաղաքացիների նկատմամբ կամայականությունները”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ