20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում մարտի 2-ին մահացել Է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան Էր: Իր կյանքի ընթացքում նա երկու անգամ Ղոմի նահանգից ընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին:

Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվածների թիվը կազմում Է 978, գրանցվել Է մահվան առնվազն 54 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ