07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանի փողերը. հեղափոխական ճամպրուկներ. 7or.am

1582625207_87558214_2554212621515114_5949836465939677184_n

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը խոշոր գործարարների է հանդիպել և նրանք իրեն ասել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26։

Նիկոլը չասաց, թե ովքեր են իրեն նման բան ասել, ինչքան փող են տարել։ Նրա այդ հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, բայց փոխարենը ահագին շոու է ապահովվել։

Նիկոլն այդ պատմությունը պատմում էր ցույց տալու համար, որ երկրում իրավիճակ է փոխվել և այլևս փողով լի ճամպրուկները Բաղրամյան 26 չեն տարվելու։ Եվ պատկերացրեք, որ չէր ստում։

Չէր ստում մի քանի պատճառով։ Նախ ինքը՝ որպես պետության ղեկավար, «նստում» է ոչ թե Բաղրամյան 26–ում, այլ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական թիվ մեկ շենքում։ Այսինքն՝ ենթադրյալ ճամպրուկների վերջին հանգրվանի հասցեն փոխվել է։ Իսկ որ փողեր բերվում են, հայտարարել է անձամբ վարչապետի կինը՝ խրախուսելով թալանված փողերի մուտքը հայտնի հիմնադրամների հաշիվների վրա։

Բացի այդ՝ հիմա, հայտնի անեկդոտի համաձայն, ահագին թղթաբանություն է փոխվել։ Նախկին իշխանություններին տարվող ճամպրուկներով փողերի թեման իրավական համակարգով ապացուցված չէ, բայց բոլորի աչքի առաջ է այն թալանը, որն իրականացնում է Նիկոլի իշխանությունը։ Խոսքն «օրինական» ու թափանցիկ թալանի՝ իշխանական ռեկետի մասին է։

«Օրինական» թալանն իրականացվում է պարգևատրումների միջոցով։ Նիկոլն այդպիսով իր թիմին է կաշառում։ Միլիոնավոր դոլարների պարգևատրումները նպատակ ունեն կուռ պահելու թիմը, քանզի բացի փողից, այլ բան չի կարող միավորել գաղափարազուրկ այդ բիոզանգվածին, որի մի մասը հայտնվել է խորհրդարանում, մյուս մասը՝ գործադիր իշխանությունում։

Ինչ վերաբերում է թափանցիկ թալանին, ապա այն փաթեթավորվում է դրամահավաքների տեսքով։

Օրինակ՝ ՍԴ–ն գրավելու հանրաքվեի քարոզի համար Նիկոլին փող է պետք։ Շատ փող։ Հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյանն, իհարկե, չի աղքատացել և կարող է ապահովել «թավշյա» հանրաքվեի «տեխնիկական» կողմը, բայց պողոսների համար պետք է ցույց տրվի, որ կոպեկ–կոպեկ է փողը հավաքվում Նիկոլի համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դվին» հյուրանոցում դրամահավաք է կազմակերպել։ Թե ինչքան կհավաքվի, էական չէ։ Քանզի այդ միջոցառումն իրական դրամահավաքի քողածածկույթն է։ «Դվին» հյուրանոցում ձևականորեն հավաքվածը պետք է «լեգիտիմացնի» այն ահռելի ծախսը, որն իրականում արվելու է «այո» խփելու համար։

Նույն կերպ հավաքվել էր 2018–ի մայիսից հետո տեղի ունեցած Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների փողը։ Իշխանական ռեկետը տվել էր իր արդյունքները, և տանիքների վրա թռչկոտող ու բոմժական քարոզարշավ անող տղաներն ու աղջիկները սկսեցին օլիգարխիկ ընտրարշավ անցկացնել։

Հեղափոխական թալանը հենց այդպիսին է լինում։ Երբ ինքդ քեզ դնում ես բոմժի տեղ ու թաքնված կամ բացահայտված կորեյկոներից փող մուրում՝ աղքատությունը սեփական գրպանումդ հաղթահարելու հեղափոխական նպատակասլացությամբ։

Կորյուն Մանուկյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ