15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի առաջին «զոհը»: Հրաժեշտ կտան Արսեն Թորոսյանին. Իրատես

Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են:

Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «ԱՅՈ»-ի միտինգներին և բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից:

Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս անգամ չեն կարող, ուստի պատրաստվում են իրենց շարքերից առաջին զոհը տալու` Արսեն Թորոսյանին:

Սպասվում է նրա պաշտոնանկությունը, ինչի ուղղությամբ աշխատում են ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը, որը տևական ժամանակ աչք ունի այդ աթոռի վրա, նրա քավոր Արարատ Միրզոյանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այս «օպերացիայի» քավորն է:

Ասում են, սակայն, որ Թորոսյանի պաշտոնանկության ամենամեծ ջատագովը, որն ահավոր «նեպրիյազն» ունի առողջապահության նախարարի նկատմամբ, Աննա Հակոբյանն է և շատ մոտ է արդեն նրան վերջապես խաղից հանելու իդեա-ֆիքսի իրականացմանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ