06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

1582448760-7345

ԵՊՀ ղեկավարությանը ԱՄՈ՛Թ

Փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը քվեարկեց, որ հայագիտական առարկաները (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակա չեն կարող լինել, այսինքն թե պարտադիր չեն կարող լինել։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսերենն ու անգլերենը պարտադիր են։

․․․ ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական լեզու» հասկացությունը, ասվում է. «Պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու»,-

Ինչպես նկատում եք, «գերակայություն» բառը հստակ շեշտված է, ավելին՝ այդ պարբերության բուն ասելիքը հենց գերակայությունն ընդգծելն է:

Հիշեցնենք, փետրվարի 21-ին,  ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  

Անդրադառնալով Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի` հայագիտական առարկաներին (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակայություն տալու մասին առաջարկին, ներկաների մեծ մասը կտրուկ դեմ արտահայտվեց դրան: Ավելին` ակադեմիկոսի կոչում ունեցող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, այլևս տխրահռչակ Գեղամ Գևորգյանն այդպես էլ «չհասկացավ»` ինչ է նշանակում գերակայություն և ինչպես կարելի է գերակայություն տալ հայագիտական առարկաներին: Նա և նրա գաղափարական կապարճակիրները «գերակայություն» բառը հարմար չգտան հայագիտական առարկաների կողքին և հայտարարեցին, որ այն հստակ չէ, ավելին՝ հակասում է ակադեմիական մոտեցումներին:

Անկեղծ ասած` չգիտեմ, Գեղամ Գևորգյանի ու առաջարկին դեմ քվեարկող «զինակիցների» համար ի՞նչ ասել է «ակադեմիական մոտեցումներ», կամ վերջիններս  իրո՞ք չէին հասկանում բառի իմաստը, թե՞ որոշեցին ավելորդ ջանք չգործադրել և լողալ հոսանքի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական լեզու» հասկացությունը, ասվում է. «Պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն (ընդգծումը մերն է) ունեցող լեզու»:

Ինչպես նկատում եք, «գերակայություն» բառը հստակ շեշտված է, ավելին՝ այդպարբերության բուն ասելիքը հենց գերակայությունն ընդգծելն է:

Հետաքրքիր է՝ ի՞նչ կար անհասկանալի: Սկսենք մտածել, որ, արդեն ճերմակած մազերով Գեղամ Գևորգյանը չի՞ կարդացել ՀՀ Լեզվի մասին օրենքը, իսկ դեմ քվերակող դոկտոր-պրոֆեսորները՞, նրա՞նք էլ չէին կարդացել։ Անգամ կարող ենք չմեղադրել, թե ինչու չեն կարդացել կամ բառացի չեն հիշում նշյալ օրենքը, բայց միթե՞ վերջին մի քանի ամիսներին կայացած թեժ քննարկումների բովում հասու չի եղել մայր բուհը ներկայացնող այս մարդկանց սույն խնդիրը, թե՞ շահերի բախում կար, աթոռի ու ժամաքանակի կռիվ կար, Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, մեղմ ասած, հաճոյանալու խնդիր կար, և այս դեպքում՝ թքած ազգային արժանապատվության և արժեհամակարգերի վրա:

Մարդիկ դեմ արտահայտվեցին. այդ առարկաների պարտադիր լինելը սխալ է՝ այն դեպքում, երբ ռուսերնն ու անգլերենը պարտադիր են: Եվ նրա՛նք են մեր համալսարանը ղեկավարում,-գրում է Yerkir.am-ի հոդվածագիրը՝ Գևորգ Գյուլումյանը եւ հավելում.

«Ամաչում եմ, որ մայր բուհի ղեկը գտնվում է այդպիսի անդեմ զանգվածի ձեռքերում, զանգված, որին այս պահին պետք է «չհասկանալ» «գերակայություն» բառի իմաստը, բայց, եթե ինչ որ դիպվածով Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը հավանություն տան, միանգամից կհասկանան։ Արդեն անգամ ավելորդ է նշելը, որ այդ դեպքում բառն աներկբայորեն կհամապատասխաներ «ակադեմիական մոտեցումներին»:

Նույնիսկ քարերն են մաշվում, իսկ որոշ պատկառելի տարիքով դասախոսներ մտածում են, որ իրենք հավերժ են, և 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառում են իրենց անունն ու պատիվը:

Սերունդները բոլորին հիշելու են, և բոլորն են կոչվելու իրենց անուններով…» : 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ