19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը միայն սպիտակների վարչապետն է, սեւերի հետ գործ չունի. սա ամենաքայքայիչ բանն է, որ երկրի ղեկավարը կարող է իրեն թույլ տալ /տեսանյութ/

Սիրելի՛ հայրենակիցներ,«Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման հազարավո՛ր կողմնակիցներ,

Ինչպես տեսնում ենք, մեր երկու պետականությունները այս իշխանությունների ծրագրած և հետևողական գործողությունների արդյունքում ներքաշվում են պառակտումների և համընդհանուր քաոսի մեջ։ Ծրագրված հերթական քայլերից մեկը, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն է, որի բուն նպատակն է ժողովրդի անունը շահարկելով ճանապարհ բացել մեր հասարակության ձեռքերով, ավելի ճիշտ՝ «ակտիվ» մասնակցությամբ Ամուլսարի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման, ԼԳԲՏ համայնքի կայացման, ռուսական ռազմաբազայի դուրս բերման, Իրանի հետ սահմանի փակման, Եկեղեցու վարկաբեկման, Արցախի հարցի ձախողման համար (չհաշված մեզ դեռևս անհայտ հակազգային գործողությունները)։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին, դրանով կասեցնել ազգակործան ծրագրերի իրականացման հերթական փուլը։Մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանում կլինի բոլորովին այլ քաղաքական իրավիճակ։Աստված մեզ պահապան։

«Համերաշխություն» կուսակցության վարչություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ